Լոս–Անջելեսում ձերբակալել են դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդի «Օսկար» մրցանակի արձանիկը գողացող տամարդուն։ Նրան հաջողվել է բռնել անմիջապես մրցանակաբաշխության արարողության ավարտից հետո։
Արձանիկը ստանալուց քիչ անց դերասանուհին դիմել է անվտանգության ծառայությանը, ասելով, որ մրցանակը կորել է։ Անվտանգության աշխատակիցները բռնել են գողին շատ հետաքրքիր հանգամանքներում և հանձնել են նրան՝ ժամանած ոստիկաններին։

Դերասանուհու ներկայացուցիչն իր Twitter-ում գրել է, որ գողը հասցրել է նկարվել գողացված արձանիկի հետ՝ նախքան նրան կբռնեին։
Հիշեցնենք, որ Ֆրենսիս Մակդորմանդը «Օսկար» է ստացել «Լավագույն կանացի դեր» անվանակարգում։ Նրան հանձնել են արձանիկը «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին. Միսուրի» ֆիլմում գլխավոր դերի համար։











































