«Medicago» կենսատեխնիկական ընկերության մասնագետները խոստանում են մինչև 2020 թվականը ամբողջությամբ փորձարկել և վաճառքի հանել ծխախոտի տեսակ, որը կփոխարինի գրիպի դեմ պատվաստանյութին և կբուժի դրա ցանկացած տեսակ:
Մասնագետները վստահեցնում են, որ պատվաստանյութը լինելու է էկոլոգիապես մաքուր, անվտանգ, և որ ամենակարևորն է, գոյություն ունեցող միջոցներից մի քանի անգամ ավելի արդյունավետ: Նրանց վստահության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ դեղամիջոցի համար ընտրվել է Nicotiana benthamiana՝ ծխախոտի տեսակ, որն ի զորու է շատ արագ սպիտակուց արտադրել (պատվաստանյութի ստեղծումը տևում է 6 շաբաթ): Հակագրիպային դեղերի մեծամասնության պատրաստման արդի եղանակը (6 ամիս ստեղծելու համար) չի աշխատում, քանի որ դրանք «ծրագրավորված են» գրիպի որոշակի տեսակների դեմ պայքարելու համար, մինչդեռ այն անընդհատ փոփոխվում է:
Իրենց պատվաստանյութը կարողանում է ճանաչել արդեն իսկ փոփոխված բջիջները և սկսում պայքարել նրանց դեմ, փոխարինելով առողջներոով: «Medicago» ընկերությունը գտնվում է փորձարկման երրորդ փուլում: Վերջինիս ներկայացուցիչները հայտնում են, որ այդ որոշիչ փուլը կավարտվի 2018թ. աշնանը: Իսկ արդեն 2020թ.-ից դեղատներից հնարավոր կլինի ձեռք բերել հակագրիպային ունիվերսալ ծխախոտ:











































