Ամերիկացի դերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնը դեռևս չի կորցրել անձնական կյանքը դասավորելու հույսը:
50-ամյա «սեքս-ռումբը» լրագրողներին հայտնել է, որ պատրաստ է և շատ է ցանկանում կրկին ամուսնանալ:

Կարծես աստղի խոսքերն ուղղված են նախկին ընկերոջը՝ ֆրանսիացի ֆուտբոլիստ 31-ամյա Ադիլ Ռամիին:
Հիշեցնենք, որ Պամելան արդեն հասցրել է 4 անգամ ամուսնանալ (ռոք-երաժիշտներ Թոմմի Լիի, Քիդ Ռոքի և երկու անգամ`պրոդյուսեր Ռիք Սոլոմոնի հետ):











































