Հարավային Կարոլինայում ամուսնական զույգին մեղադրանք է առաջադրվել երեխաների հետ դաժան վերաբերվելու գործով. սոցիալական ծառայության աշխատակիցները իրենց որդեգիր որդուն գամել էին սանդղամուտքին՝ գրում է The Daily Mail-ը:
Շրջանի շերիֆը տղային հայտնաբերել էր շրջայց կատարելիս: Երեխայի վզից կախված է եղել սատկած հավ:
57-ամյա սոցիալական աշխատող Դորիան Լի Հարփերը ու նրա կինը՝ բուժքույր Վանդա Սյու Լարսոնը, ձերբակալված են:
Նրանց տանը խուզարկության ժամանակ հայտնաբերվել էին 8-14 տարեկան 5 երեխաներ: Հարևանների վկայությամբ՝ ընտանիքն ապրում էր մեկուսի կյանքով:
Զույգը դատարանում կկանգնի արդեն այսօր:










































