Շանթ Հարությունյանն ընդգծված հայրենասեր անձնավորություն է և երկրի բարօրության համար պատրաստ է ամեն քայլի: Նա այն նվիրյալներից է, որ 90-ականներին արյամբ երդվեց պայքարել Հայաստանի բարեկեցություն համար: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Անդրադառնալով գործազրկության նպաստի կրճատման մասին ԱԺ օրինագծին` նա նշեց, որ դրանք կարելի է ուղղորդել մեկ այլ դաշտ` խթանելու նոր աշխատատեղերի բացմանը: «Սակայն նման բանը կտրուկ անել չէր կարելի: Նպաստի ինստիտուտը հանելով`հազարավոր մարդկանց պետությունը դնում է դժվարին կացության մեջ: Ինչպե՞ս կարելի է «նպաստ» կատեգորիան չեղյալ հայտարարել: Պետությունը պարտավոր է պահել նպաստառուներին»,- ասաց նա:







































