Բասկետբոլի աստղն այս գիշեր հեղինակավոր մրցանակ է ստացել «Թանկագին բասկետբոլ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար, որտեղ նա որպես պրոդյուսեր է հանդես գալիս:

«Երդվում եմ, որ «Օսկար» ստանալը նույնիսկ ավելի հաճելի է, քան NBA-ի չեմպիոն դառնալը»,- ասել է Բրայանտը:
Քոբի Բրայանտը կրկնակի օլիմպիական չեմպիոն է, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հնգակի չեմպիոն, 18 անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղերին:










































