Ռուսաստանն Աֆրիկյան Միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի միջև երկխոսության խորացում է ակնկալում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Hommes d`Afrique հանդեսին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ուշադիր հետևում է Աֆրիկյան երկրների և նրանց արտասահմանյան խոշոր գործընկերների միջև գագաթնաժողովների անցկացման պրակտիկային:
Նախարարը հավելել է, որ այժմ Աֆրիկայի երկրների հետ ՌԴ-ի հարաբերությունները զարգանում են ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ աֆրիկյան տարածաշրջանային կազմակերությունների գծով: «Աֆրիկյան երկրների ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցում են Ռուսաստանի տարածքում անցկացվող միջազգային տարբեր համաժողովների: Համագործակցության նոր ուղղություն է դարձել երկխոսության սկիզբը Աֆրիկյան միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի միջև: Ակնկալում ենք դրա խորացումը»,-ասել է Լավրովը։









































