Տեխասի ոստիկանությունն իրականացրել է տիրոջից փախած կենգուրուին բռնելու գործողություն՝ հայտնում է The Daily Mail-ը:
Միդլենդի (հենց այնտեղ էլ տեղի է ունեցել միջադեպը) շերիֆի խոսքով՝ սկզբում իրենք չեն հավատացել, որ խոսքը հենց կենգուրուի մասին է, ինչի մասին հայտնել են ականատեսները: Կենդանին նահանգների համար էկզոտիկ է: Որոնմանը միացել է նաև կենդանու տերը, որը կարողացել է պարկավորին գրավել հյուրասիրությամբ: Թե որքան է տևել նրան բռնելու գործողությունը՝ չի հաղորդվում:
Կենդանու փախուստի հետևանքով ոչ ոք չի տուժել: Կենգուրուին վերադարձրել են տիրոջը: Այժմ ստուգվում է նրան պահելու օրինականությունը:











































