Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կուսակցության մասնակցությամբ «Առա՛ջ, Իտալիա» աջ կենտրոնամետ կոալիցիան մեծամասնություն է ստանում Սենատում՝ կիրակի անցկացված ընտրությունների արդյունքներով հավաքելով 36 տոկոս ձայն։ Այսպիսին են քվեարկության առաջին պաշտոնական արդյունքները, որոնք հրապարակել է Rai News 24 հեռուստաալիքը՝ ՆԳՆ-ի հաշվարկների նախնական տվյալներով։
Կոալիցիայի կազմի մեջ են մտնում Բեռլուսկոնիի «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունը, Մատեո Սալվինիի «Լիգա» շարժումը և Ջորջիա Մելոնիի «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը։ Երկրորդ տեղում է «5 աստղի շարժումը», որը հանդես է գալիս որևէ այլ քաղաքական ուժերի հետ բլոկներից դուրս։ Այն հավաքել է 31.8 տոկոս ձայն։
Ներկայիս իշխող Դեմոկրատական կուսակցությունը՝ ձախ կենտրոնամետ դաշնակիցների հետ պարտության է մատնվել՝ զբաղեցնելով 3-րդ տեղը (24,7 տոկոս ձայն)։
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 73 տոկոս, հայտնում է ՆԳՆ-ը։








































