Գերմանիայում սոցիալ-դեմոկրատները համաձայնել են Քրիստոնյա-դեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալիստական դաշինքների հետ համատեղ ձևավորել իշխող կոալիցիա՝ Անգելա Մերկելի ղեկավարությամբ: Այս մասին հաղորդում է ZDF հեռուստաալիքը:
Ինչպես հրապարակվել է հեռուստաալիքի կայքում, ներկուսակցական որոշումների արդյունքում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամների մեծ մասը արտահայտվել են հօգուտ կոալիցիայի:
Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները, որից հետո սկսվեցին կոալիցիայի ձևավորման բանակցություններ, անցկացվել են 2017-ի սեպտեմբերին: Բանակցությունների մասնակիցները փետրվարի 7-ին Բեռլինում ներկայացրել են կոալիցիոն համաձայնության նախագիծ: Ենթադրաբար, նոր կառավարությունը կձևավորվի 2018-ի մարտ-ապրիլին:












































