Ֆիլիպիններում «Հայան» հզոր թայֆունի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 3976-ի: Անհետ կորած է համարվում մոտ 1600 մարդ: Այս մասին ասվում է Արտակարգ իրավիճակների վարչության ազգային խորհրդի վերջին հաղորդագրության մեջ՝ փոխանցում է RIA Novosti-ն: Ավելի վաղ հաղորդվել էր 3633 զոհի մասին:
ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ տուժած շրջաններում զոհերի թիվը կարող է հասնել 10 հազարի, սակայն երկրի նախագահ Բենինո Ակինոն նման գնահատականն անվանել էր «չափազանց էմոցիոնալ»:
Տարերային աղետի ց տուժել են ավելի քան 10.3 մլն ֆիլիպինցիներ, ավելի քան 4 միլիոնը զրկվել է տանիքից: Սուպերթայֆունը ոչնչացրել է մոտ 289 հազար տուն և վնասել ևս մոտ 283 հազարը:
Ամեն տարի հունիսից դեկտեմբեր տևող անձրևային սեզոնին Ֆիլիպինյան արշիպելագին հարվածում են մի քանի տասնյակ թայֆուններ:












































