Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է զինված տղամարդը փորձում թալանել Բրազիլիայի խանութներից մեկը։

Հարձակման պահին հաստատությունում են գտնվել երկու հավաքարարները, որոնցից մեկն այդ պահին դույլի մեջ ջուր լցնելիս է եղել։ Երբ տղամարդը զենքն ուղղել է նրանց կողմը, կինը ջուրը լցրել է հանցագործի վրա։ Վերջինս փախուստի է դիմել։

YouTube –ի օգտատերերը գովել են կնոջ խիզախություն։











































