Արցախի 4րդ նրբանցքի 8-րդ շենքի բնակիչ Մանիկ Սարիբեկյանը ապրում է կենցաղային ծանր պայմաններում։ Ամուսինը և միջնեկ տղան վերջերս են մահացել, իսկ մեծ որդու երկու ոտքը անդամահատել են, աղջիկն էլ հոգեկան անհավասարակշիռ պահվածք է դրսևորում։ Մանիկ տատը ոչ միայն ծայրահեղ աղքատության մեջ է ապրում այլև խոնավ բնակարանի, որի հետևանքով բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերել։
Գումար չկա որպեսզի դեղ գնի, իսկ նպաստը հազիվ օրվա մի կտոր հացին է բավարարում։ Շենքում շուտով վերաբնակեցում է լինելու, բայց թղթաբանության համար գումար չմուծելու պատճառով հնարավոր է որ նա բնակարան չստանա, և շարունակի քնել ու զարթնել խոնավ անկողու մեջ։ Հարևանները փորձում են օգնել որքան հնարավոր է, սակայն կենցաղն այդ օգնությամբ չի բարելավվում։








































