Սպիտակ տան հյուսիսային ցանկապատի մոտ անհայտ տղամարդն ատրճանակից կրակել է իր վրա։ Այլ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Այս մասին հայտնում է Գաղտնի ծառայությունն իր թվիթերյան էջում։
Սպիտակ տան շուրջ հետիոտնային և ավտոմոբիլային երթևեկությունը սահմանափակվել է։
Բժիշկներն աշխատում են տուժածի հետ։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ գտնվում է Ֆլորիդայում։









































