Saturday, 27 06 2026
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը

Կանանց տոներին ընդառաջ կազմակերպված ցուցահանդես-վաճառքը հանրահռչակում է ժողովրդական արվեստի նմուշները

«Կին, արվեստ, տոն» խորագրով ցուցահանդես-վաճառքով արժևորվում են ժողովրդական վարպետների ստեղծագործությունները: Ցուցահանդես-վաճառքի մեկնարկը կայացավ մարտի 3-ին Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում:

«Տոներին ընդառաջ Ժողովրդական արվեստի կենտրոնը կազմակերպել է «Կին, արվեստ, տոն» խորագրով ցուցահանդես-վաճառք: Կարևորելով մեր էթնիկ մշակույթը՝ ներկայացրել ենք ժողովրդական արվեստի ՝ արծաթագործության, ասեղնագործության, փորագրության, խեցեգործության,կարպետագործության, ինչպես նաև գեղանկարչության տարատեսակ նմուշներ: Նման ցուցահանդես-տոնավաճառները հանրահռչակում են ժողովրդական արվեստի նմուշները: Կազմակերպվել է հիմա, որպեսզի, կանանց նվիրելով ժողովրդական վարպետի որևէ ստեղծագործություն, նրանց պարգևենք գունեղ պահեր»,-ասաց կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Կարինե Միրզոյանը:

Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների հեղինակները կենտրոնի ժողովրդական վարպետներն են՝ 19 հոգի:

Անահիտ Գրիգորյանը, ով Հայաստանի հանրային ռադիոյի նախկին աշխատակից է, պատմում է՝ աշխատանքն ավարտելուց հետո գտել է հետաքրքիր զբաղմունք՝ կաշվե զարդերի պատրաստում: Պատրաստում է մատանիներ, վզնոցներ, թևնոցներ, ականջօղեր: «Ցուցահանդես-վաճառքին ներկայացնում եմ մոտ 25 աշխատանք: Սրանք կարելի է համարել կանանց տոնի իմ նվերը: Անկախ նրանից որևէ իր կվաճառեմ, թե ոչ՝ մեծ լիցքեր եմ ստանում»,-ասաց նա:

Ժողովրդական վարպետ Կարինե Ղահրամանյանը, ով վերջերս է վերադարձել Փարիզի միջազգային սիմպոզիումից, ներկայացնում է իր աշխատանքներից երկուսը՝ կոլաժ և հարթաքանդակ: «Կարևոր չէ կվաճառվեն մեր ապրանքները, թե ոչ: Կարևորը միացումն է, արվեստի շունչը, որ կարողանում ենք ստեղծել մարդկանց համար: Ստեղծագործողը ոգեշնչվում է՝հասկանալով, որ գեղեցիկ օրվա մի մասնիկն ինքն է նվիրել»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում