ԱԻՄ անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը կարծում է, որ ընդդիմության շարքերում շատ են խակ, ոչ հեռատես քաղաքական գործիչները, այդ թվում «Ելք »-ում։
Ըստ նրա՝ բնավ ոչ մի նշանակություն չունի վարչապետի պաշտոնն ով կստանձնի, խնդիրը Կրեմլից ձևավորվող համակարգն է։
«Էս ամբողջ համակարգը փտած է ըտեղ ինքը պետք է պահպանի հիերարխիան՝ ներքին տալիք-առնելիքի, Մոսկվայից հրահանգները կատարելու։ Ինչ է էս ամեն ինչը մեկ հոգու ձեռքը կենտրոնացած, որ մի հոգու լծակներ տան ինքը հրահանգներ տա ու կատարեն։ Նշանակություն չունի Կրեմլից , մեկ այլ տեղից հրահանգ տալը ում ձեռքում է դա կենտրոնացած, համակարգափոխություն է անհրաժեշտ։ Լավ ասենք կարելի է միանալ Սերժ Սարգսյանի կատարած հանցագործությունների դեմ, բա էն մյուսների կատարածները։ Սերժ Սարգսյանին փոխեցին համակարգը լավանալու է, ինչի են ուզում հրամցնեն էս ժողովրդին, որ չարիքը Սերժն է, չարիքը համակարգին ցանկացած ծառայողն է, չարիքը նաև նա է, ով իրական պրոբլեմը շեղում է մասնավոր հարցի շուրջ »,-շեշտեց նա։
Մանրամասները՝տեսանյութում






































