Սաուդյան Արաբիայի իշխանությունները հավանություն են տվել թագավորության պատմության մեջ կանանց համար առաջին մարաթոնի անցկացմանը։ Այս մասին հայտնում է Al-Quds Al-Arabi թերթը։ Վազքը Մեքքայում կանցկացվի այս տարվա ապրիլին։

«Ալ-Վահդա» ակումբի նախագահ Ահմեդ Թեյիբի խոսքով՝ իրենք ջանում են անել հնարավոր ամեն բան, որպեսզի առաջին մարաթոնին մասնակցեն հնարավորինս մեծ թվով կանայք։ «Վիթխար պատասխանատվություն է նման իրադարձության կազմակերպիչների թվում լինելը»,-ասել է նա։

Նման լուրջ փորձության ժամանակ իրենց ուժերը փորձելու են հրավիրվել 18-ից բարձր տարիքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։ Հաղթողներին մրցանակներ կհանձնվեն։










































