Anonymous միջազգային ցանցահենային խմբի անդամները կոտրել են ուկրաինական մաքսատան սերվերները, որը պատասխանատու է Դանուբի և Սև ծովի շրջաններ ապրանքների տեղափոխման համար` հաղորդում է ITAR TASS-ը:
Հաղորդվում է, որ Օդեսայի մաքսատան սերվերներից գողացված տվյալները բացահայտում են «անօրինական գործարքներ՝ կապված գազի և նավթի, կոռուպցիոն սխեմայի և կաշառակերության հետ»:
Ընդհանուր առմամբ համացանցում հրապարակվել է շուրջ 1 Գբ ծավալով գաղտնի տեղեկատվություն, որը Anonymous-ն առաջարկում է ներբեռնել իր կայքից:
Տեղեկատվության մեծ մասը վերաբերվում է Ուկրաինայի Պետական մաքսային ծառայության ղեկավար Իգոր Կալետնիկին, ով ներկայում Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի առաջին տեղակալն է:









































