Wednesday, 01 07 2026
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան

Վանաձորցի Ագնեսան անչափահասների մարմնավաճառության դասատու և դասական «շանտաժի» մասնագետ էր

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Ագնեսա Հաթամյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ 25-ամյա Ագնեսա Հաթամյանը 2013 թվականի հուլիսի 30-ին Գ. Վարդանյանից կատարել է շորթում:

Հաթամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ այս հանցավոր արարքի կատարումից մեկ ամիս առաջ էր նույն մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ագնեսա Հաթամյանի ու ևս երեք հոգու վերաբերյալ քրեական գործի դատավարությունն ավարտել ու դատավճիռ հրապարակել:

Ագնեսան մեղավոր էր ճանաչվել Լոռու մարզի գյուղերից մեկի անչափահաս բնակչուհի՝ 1995 թվականի փետրվարի 10-ին ծնված աղջկան պոռնկությամբ զբաղվելու ոլորտ ներգրավելու համար:

Ըստ արդեն ուժի մեջ մտած դատական ակտի՝ Ագնեսան անչափահաս Ս.-ին 2012 թվականի ապրիլից իր հետ տարել էր շոգեբաղնիքներ, բացատրել, թե ինչպես պիտի իրեն պահի տղամարդկանց հետ:

Անչափահասը շոգեբաղնիքներում սեռական հարաբերություններ էր ունեցել տարբեր տղամարդկանց հետ, յուրաքանչյուրից վերցրել 5-10 հազար դրամ, տաքսու ծառայության համար վճարել 2-ից 4 հազար դրամ:

Ագնեսա Հաթամյանը 2013 թվականի հունիսի 28-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 166 հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել 200 հազար դրամ տուգանքի:

Դատարանը տուգանքի վճարումը տարաժամկետել էր՝ թույլատրելով, որ 10 ամսվա ընթացքում նա ամսական վճարի 20 հազար դրամ տուգանք:

Այդ դատավճիռն ուժի մեջ մտնելու օրն էլ Ագնեսան կատարել էր երկրորդ հանցանքը:

Հոկտեմբերի վերջին նա նոր մեղադրանքով նորից ամբաստանյալի կարգավիճակ էր ստացել՝ մեկ տարվա մեջ հասցնելով երկու տարբեր գործերով կանգնել դատարանի առաջ:

Հաթամյանը 2009 թվականից է բնակվում Վանաձորում: Սկզբում աշխատել է որպես մատուցողուհի, ապա սկսել է մարմնավաճառություն անել Վանաձորի «Մալիբու», «Բելիսիմո», «Կամար», «Լագունա» շոգեբաղնիքներում:

2012 թվականի վերջերին Ագնեսան ծանոթացել է նոր հաճախորդի՝ Գ. Վարդանյանի հետ:

Սկսել են պարբերաբար հանդիպել Վանաձորի տարբեր «հարմար» վայրերում ու սեռական հարաբերություններ են ունեցել:
Վարդանյանը, փաստորեն, վերածվել է մշտական «կլիենտի»: Յուրաքանչյուր հանդիպման համար նա Ագնեսային վճարել է 5 հազար դրամ:

Հերթական անգամ հաճախորդն ու մարմնավաճառուհին հանդիպել են 2013 թվականի հուլիսի 30-ին, ժամը 16-ի սահմաններում Վանաձորի «Կամար» շոգեբաղնիքում: Այնտեղ Վարդանյանը իր «Նոկիա» հեռախոսով տեսանկարահանել է իրենց սեռական հարաբերությունը՝ հետագայում Ագնեսայի հետ դիտելու և հաճույք ստանալու համար: Բայց հաճույքի փոխարեն ուրիշ բան է ստացել…

Աչալուրջ Ագնեսան, նկատելով հաճախորդի արարքը, վերցրել է նրա հեռախոսը, իրենց հարաբերությունների տեսանկարահանումը Վարդանյանի հարազատներին ցուցադրելու, այսինքն, ըստ մեղադրանքի, Վարդանյանին արատավորող ու վարկաբեկող տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով վերջինիցս տեղնուտեղը պահանջել է 50 հազար դրամ: Էլ ի՜նչ հինգհազարանոց սեքս:

Վարդանյանը հայտնվել է խնդրողի կարգավիճակում: Նա խնդրել է հարազատներին չցուցադրել «ամոթալի» կադրերը՝ խոստանալով հաջորդ օրը Ագնեսային հանձնել պահանջված գումարը:

Հաջորդ օրվա առավոտյան Վարդանյանը ճշտապահորեն ներկայացել է ժամադրավայր՝ արդեն ոչ թե շոգեբաղնիք, այլ Վանաձորի կայարանամերձ այգի:

Նա Ագնեսային հայտնել է, թե իր մոտ ընդամենը 30 հազար դրամ է, այդքանն է առաջարկել՝ մարմնավաճառուհու լռության դիմաց:

Բայց Ագնեսայի «ախորժակը բացվել էր»:

Նա չի համաձայնել, Վարդանյանին ցույց է տվել նրա մոր բջջային հեռախոսի համարը և սպառնացել է, որ եթե իրեն 70 հազար դրամ չտա, ապա տեսանկարահանումը կհանձնի նրա մորը և կվարկաբեկի սիրասուն զավակին:

Այստեղ արդեն Վարդանյանը հասկացել է, որ Ագնեսայի ձեռքին դառնում է խաղալիք:

Նա օգոստոսի 1-ին ոստիկանությունում հաղորդում է տվել Ագնեսայի կողմից գումար շորթելու մասին:

Քիմիական մշակման ենթարկված թղթադրամներով՝ 70 հազար դրամով Վարդանյանը նույն օրվա երեկոյան գնացել է Ագնեսայի հետ հանդիպման:

Հանդիպել են Վանաձորի Հայքի հրապարակում, մեքենայի մեջ:

Վարդանյանը Ագնեսայի պահանջով նրան է հանձնել մշակված փողը: Ագնեսան չի հասցրել ուրախանալ: Նրան բռնել ու բերման են ենթարկել իրեղեն ապացույց գումարով հանդերձ:

Այս գործը քննվել է արագացված ընթացակարգով: Դատարանն արձանագրել է, որ առկա է հանցագործությունների կատարման ռեցիդիվը:

Միևնույն ժամանակ դատարանը նկատի է առել, որ 2013 թվականի սեպտեմբերի 14-ին Հաթամյանն ամբողջությամբ վճարել է նախորդ դատավճռով սահմանված տուգանքը: Եվ համաներման ակտը նրա նկատմամբ չկիրառելու հիմքեր չկան:

Ագնեսա Հաթամյանը մեղավոր է ճանաչվել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 2 տարի ազատազրկման:

Համաներում է կիրառվել, ու Հաթամյանն ազատվել է նշանակված պատժի կրումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում