Մոլի մոտոցիկլավարն ավելի քան 150 000 դոլար է ծախսել Տերմինատորի սաղավարտի նման սաղավարտ ստեղծելու համար: Պաշտպանիչ ապակու վրա ինֆորմացիա է հայտնվում, ինչպես կինոհերոսի մոտ:
52-ամյա Դև Վոութն իր ստեղծագործությունը Bike HUD է անվանել: Սարքավորումը նման է Google Glass-ի տեխնոլոգիային և ներկա պահին փորձակրումների փուլում է:
HUD-ը ամրացվում է սաղավարտին և տարբեր պարամետրեր է ցուցադրում: Համակարգը երեք մասերից է բաղկացած՝ սաղավարտին ամրացվող HUD, համակարգիչ և մոտոցիկլետին ամրացված GPS-սարքավորում:
Վոութը ծրագրել է իր սարքը վաճառքի հանել ընթացիկ տարվա դեկտեմբերին: Mail Online-ը տեղեկացնում է, որ այն 350 դոլար կարժենա:









































