Անաստասիա Վոլոչկովան բազմիցս ասել է, որ երազում է անպիսի տղամարդու հանդիպել, ումից երկրորդ երեխային կունենա։ Սակայն պարուհու բախտը սիրո հարցում չի բերում. աստղի սիրավեպերը միշտ ավարտվում են բաժանությամբ կամ սկանդալով։ Նրա սիրեցյալներից մեկը՝ Չերմեն Ձոտովը համացանցում նրա էրոտիկ լուսանկարներն էր հրապարակել։ Այժմ Վոլոչկովան Ձոտովից 10 միլիոն դոլար փոխհատուցում է պահանջում։

Այժմ աստղը նոր ընկեր ունի, ում նա ներկայացրել է իր երկրպագուներին հունվարի սկզբին։ Նա խոստովանում է, որ կրկին երջանիկ է։ Հայտնի է, որ նրա սիրեցյալը՝ Միխայիլ Լոգինովը, քառասուն տարեկան է, նա ծրագրավորող է՝ Իրկուտսկից։ Միխայիլը երկու անգամ ամուսնացած է եղել և մեծ տղա ունի։

Չար լեզուներն ասում են, որ տղամարդը հանդիպում է Վոլոչկովայի հետ շահադիտական նկատառումներով, սակայն աստղը չի դադարում հայտարարել, որ երջանիկ է։ Վերջերս նա «Instagram»-ում լուսանկար էր հրապարակել, որտեղ համբուրվում է Միխայիլի հետ։ «Բոլորին սեր և երջանկություն եմ մաղթում»,– այսպես է նա մեկնաբանել նկարը։













































