Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը որոշել է հետաձգել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Եվրամիության հետ: Ինչպես հաղորդում է «Ազատություն ռադիոկայանի» ուկրաինական ծառայությունը, այս մասին հայտարարել է Լեհաստանի պատգամավոր Կշիշտոֆ Լիսեկը:
Հաշվի առնելով ռուսական գազի վճարման հարցում ստեղծված իրավիճակը և նոր գնում իրականացնելու միջոցների հետ կապված խնդիրները՝ այս հարցերում ԵՄ առաջնորդների կողմից աջակցության բացակայության ֆոնին Ուկրաինայի առաջնորդը որոշել է հետաձգել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը»,- հայտարարել է Լիսեկը:








































