Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունը հակված է եվրատլանտյան ինտեգրմանը` հաղորդում է Interfax-ը:
«Վրաստանն այսօր կանգնած է եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման ուղու վրա»,- արտասահմանյան պատվիրակությունների անդամների հետ հանդիպմանը հայտարարել է նախագահը:
Նրա խոսքերով` եվրատլանտյան կառույցներին ինտեգրումը Վրաստանին հեշտ չի տրվել:
«Մենք անցել ենք բարդագույն 2008 թ. միջով: Մեր տարածքների մի մասը կրկին գրավել են, և հարյուր հազարավոր փախստականներ սպասում են տունդարձին»,- նշել է նա` հավելելով, որ այս դժվարին ուղու վրա Վրաստանը միշտ զգացել է համաշխարհային հանրության աջակցությունը:
Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիի կենտրոնում` խորհրդարանի հին շենքի պալատում կայացել է Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունը:







































