Ավստրալիացի դիետոլոգ Տարա Դայվերսին հայտնաբերել է այն մթերքները, որոնք օգնում են քնել և ապահովում են լիարժեք քունը` հաղորդում է kedem.ru-ն:
Չնայած տարածված կարծիքին՝ մսից պատրաստված ճաշատեսակները և ալկոհոլը թեև առաջացնում են քնկոտություն, սակայն խախտում են քնի փուլերը և թույլ չեն տալիս հանգստանալ:
Ամենաարդյունավետ «քնաբեր» մթերքներն են շիլաները, հացը, որոնք պարունակում են բարդ ածխաջրեր: Վերջիններս խթանում են սերոտոնին հորմոնի արտադրությունը, ինչի արդյունքում քունն արագ վրա է հասնում և տևում է այնքան, որքան անհրաժեշտ է հանգստի համար:
Ուշ ընթրիքին կարելի է օգտագործել ոչ քաղցր յոգուրտ, ընդեղեն, խոտաբույսերով թեյ: Քաղցր, կծու, աղի և յուղոտ ճաշեր, ալկոհոլ, կոֆեին պետք է օգտագործել քնելուց 2-3 ժամ առաջ:












































