Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է նրան, ինչ ձեռք է բերել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով իշխանությունների գործունեությանն ու դրա հետևանքներին:
«Երբեք չմտածեք, որ իշխանությունները նրա համար են, որ ժողովրդի համար ամենահստակ ճանապարհը բացեն: Ինքը ժողովուրդն է իր հստակ ճանապարհը բացում, իսկ այդ ամենի համար իշխանությունները պետք է այնպես աշխատեն, որպեսսզի ժողովրդի հետ միասին կարողանան այդ ճանապարհը բացել»,- նշեց Գալուստ Սահակյանը:











































