Հարավային Օսեթիայի Ցխինվալի բանտից փախել է վտանգավոր հանցագործ Իգոր Չեխոևը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Պարզվել է, որ հանցագործը դատապարտված է 25 տարվա ազատազրկման՝ դաժան սպանության համար: Պատիժների իրականացման վարչության աշխատակցի վրա կատարած հարձակումից հետո նրա պատժաչափն ավելացվել է 4 տարով: Այժմ հանցագործը գտնվում է հետախուզման մեջ:










































