Ռուսաստանի Գերագույն դատարանն ավելի քան 2 մլն ռուբլի է վճարել կոմպոզիտոր և երգիչ Իգոր Կրուտոյի համերգի համար: Պետական գնումների պորտալի տեղեկությամբ՝ գումարը հատկացվել է դաշնային բյուջեից:
Կրուտոյը պետք է ելույթ ունենար հենց Գերագույն դատարանի շենքում:
Համերգի ամսաթիվը պայմանագրում նշված չէ, բայց հայտնի է, որ այն կնքվել է փետրվարի 26-ին և գործել է մինչև փետրվարի 28-ը: Կարելի է ենթադրել, որ դատավորներն այդպես նշել են փետրվարի 23-ը կամ մարտի 8-ը: Դատարանի մամլո ծառայությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ Life-ին:
Իգոր Կրուտոյը հաճախ է Գերագույն դատարանի հյուրը: Սա նրա նվազագույնը 8-րդ համերգն է դատավորների համար: Նա հիմնականում այնտեղ ելույթ է ունենում ամանորյա կորպորատիվների ժամանակ: Պետական գնումների պորտալի տեղեկությամբ՝ նա 2011 թվականից Գերագույն դատարանի հետ պայմանագրերով 16 մլն ռուբլի է վաստակել: Այդ բոլոր հոնորարները դաշնային բյուջեի հաշվին են վճարվել:
Ինչու են դատավորներն այդքան երկրպագում Իգոր Կրուտոյին՝ ինչպես դատարանի մամլո ծառայությունը, այնպես էլ՝ կոմպոզիտորի ներկայացուցիչ Եգորը չեն բացատրել:








































