Նվազագույն աշխատավարձը Վենեսուելայում մարտի 1-ից բարձրանում է 58%-ով՝ մինչև 6 դոլար: Այս մասին իր Facebook Live ալիքում հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Նա նշել է, որ բացի նվազագույն աշխատավարձից՝ 392 600 բոլիվարից, 915 000 բոլիվար լրացուցիչ վճարում կարվի հիմնական պարենային զամբյուղից ապրանքներ ձեռք բերելու համար: Այդպիսով, ընդհանուր գումարը գերազանցում է 1,3 մլն բոլիվարը:
«Սև շուկայի» արժույթով ընդհանուր նվազագույն աշխատավարձը 6 դոլարից քիչ ավել է կազմում:









































