Ֆրանսիական «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի անունը շարունակվում է շոշափվել տրանսֆերային շուկայում:
Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, անգլիական «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համարվում է Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի տաղանդի մեծ երկրպագուն: Տեղեկացվում է, որ պորտուգալացի մասնագետը պատրաստ է Ֆալկաոյի տրանսֆերի դիմաց մոնեգասկեցիներին առաջարկել թիմի հարձակվող Ֆերնանդո Տորեսի իրավունքները, ինչպես նաև հավելավճար:
Ընդգծենք, որ կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, Մյունխենի «Բավարիա»-ն ու կատալոնական «Բարսելոնա»-ն: Ֆալկաոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 մլն ֆունտ ստեռլինգ:








































