Չինաստանի Հունան նահանգի Հենյան քաղաքում ռեստորանի այցելուները բռունցքներով հարձակվել են մատուցողուհու վրա՝ դանդաղ սպասարկելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ սկզբում տղամարդկանցից մեկը հարվածել է հաստատության աշխատակցուհուն, ով խնդրել է նրան համբերատար լինել։ Այնուհետև մատուցողուհու դեմ հարձակմանը միացել է կին այցելուներից մեկը՝ բռնելով նրա մազերն ու հարվածելով գլխին։ Տեսարանին հետևող մյուս այցելուները ոչ միայն չեն պաշտպանել նրան, այլև սկսել են մատուցողուհու ուղղությամբ ափսեներ նետել։

Տուժածը լուրջ վնասվածքներ չի ստացել։ Փաստի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։ Իրավապահներն արդեն ձերբակալել են տղամարդկանցից մեկին, ով իր վարքի համար պատասխանատվության կենթարկվի։









































