Tuesday, 30 06 2026
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ
08:10
Ռուսաստանը կրկին ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է

Հայաստանը չի դիմանում, Հայաստանն ինքնասպան է լինում

Եթե Հայաստանում ինքնասպանությունների այս տեմպը շարունակվի, ապա երևի թե մոտ ապագայում մենք երանի ենք տալու արտագաղթին, մենք ինքներս ենք մարդկանց, մեր համերկրացիներին համոզելու, որ ինքնասպանվելու փոխարեն ուղղակի արտագաղթեն, հեռանան երկրից:

Որովհետև եթե հեռանան, արտագաղթեն, ապա հույս կա, որ գոնե երկրում իրավիճակի փոփոխությունից, ժողովրդավարության հաստատումից, Հայաստանը սահմանադրական, սոցիալական, արդար և ազատ պետություն դարձնելուց հետո կարող ենք մեր հեռացած հայրենակիցներին համոզել հետ գալ և ամրացնել Հայաստանը: Իսկ երբ նրանք ինքնասպան են լինում, ապա նրանց այլևս անհնար է հետ բերել: Իսկ ներկայումս ինքնասպանությունների վիճակագրությունն այնպիսին է, որ վերը նկարագրված հեռանկարը թվում է ավելի ու ավելի իրական: Սա ողբերգություն է, ազգային անվտանգության հարց, որը պետք է արժանանա պետական ամենաբարձր մակարդակի ուշադրության:

Ազգային անվտանգության խորհուրդը երևի թե վաղուց պետք է արդեն անդրադարձած լիներ այս խնդրին, եթե ասենք այդ խորհրդի քարտուղար չլիներ քաղաքական ինքնասպանության հակումներ դրսևորած և քաղաքական բազում ինքնասպանություններ գործած անձը, որոնցից վերջինը 2008 թվականի փետրվարի 29-ին էր: Բայց նրան նշանակող Սերժ Սարգսյանն էլ կարծես թե չի փորձում խուսափել քաղաքական ինքնասպանությունից` երևի թե համարելով, որ կարող է ներկայիս բարդ սոցիալ-քաղաքական և բարոյա-հոգեբանական մթնոլորտում պահել իր իշխանությունը ժամանակ շահելով, սեփական քաղաքացիների, ընդդիմությունների, Արևմուտքի և Ռուսաստանի միջև մանևրելով: Եվ այդ զբաղմունքի գինը, գինն այն երևույթի, որ պետության ղեկավարությունն իր թիվ մեկ խնդիրն է դարձրել մանևրելը և ժամանակ շահելը, մեր քաղաքացիների կյանքի անժամանակ կորուստն է համատարած ինքնասպանությունների տեսքով:

Հայաստանը հասել է հատակին, ու թող ցինիկ և անպատեհ չհնչի, բայց կարծես թե ինքնասպանությունները հենց դրա վկայությունն են, երբ մեր քաղաքացիները, մեր համերկրացիները մեկ առ մեկ բախվում են այդ հատակին ու կորցնում կյանքը: Գույները չեմ խտացնում, դրանք խտանում են իրենք իրենց: Հայաստանում մեռնում է ամեն ինչ` մարդը, բնությունը, ազատությունը, իրավունքը, հույսը: Ամեն անգամ այդ մասին ահազանգերը ընկալվել են որպես գույների խտացում, ամեն անգամ թվացել է, որ իրավիճակն իրականում այնքան էլ վատ չէ, որքան թվում է, ամեն անգամ պատասխանատուները մտածել են, որ մարդիկ միշտ էլ հարմարվում են, որ Նոր տարվա տոներին միշտ էլ իրար են խառնվում ու լցնում շուկաները: Ի՞նչ պետք է լինի, ի՞նչ իրավիճակ պետք է հաստատվի, որ ի վերջո փոխվի այդ ընկալումը, որ ի վերջո պարզ լինի, որ այլևս Հայաստանը դարձել է «դիահերձարանի» պես մի բան, որտեղ շնչելը դառնում է անհնար:

Լավ, հիմա վատ չէ, հիմա ծայրաստիճան վատ չէ, հիմա հատակում չենք, բա սրանից ավելի վատը ո՞րն է, սրանից ավելի հատակին մոտ լինելը ո՞րն է: Ինչպես բարոն Մյունհաուզենն էր ասում հայտնի ֆիլմում, մի՞թե անպայման պետք է սպանել մարդուն` համոզվելու համար, որ նա ողջ էր: Մի՞թե երկիրը պետք է մեռնի վերջնականապես, որպեսզի համոզվենք, որ իրավիճակն իսկապես ծայրահեղին էր հասել, ու պետք էր սթափվել, պետք էր տագնապել և քայլեր ձեռնարկել անհապաղ: Կարծես թե իշխանությունն ինքն էլ գիտակցում է երկրի ծանրագույն վիճակը: Երբ լսում ես Տիգրան Սարգսյանի և այլոց ելույթները, ապա կարծես թե կասկած չի մնում, որ այդ մարդիկ ամբողջությամբ պատկերացնում են իրավիճակի ծայրահեղությունը, պատկերացնում են, որ հետ գնալու տեղ այլևս չկա, կամ իջնելու տեղ այլևս չկա: Բայց երբ այդ ելույթներից հետո տեսնում ենք կատարվող գործերը, ապա իրավիճակի ծանրության գիտակցումը դառնում է կասկածելի, հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ մարդիկ իրապես պատկերացնում են ծանր վիճակը, թե՞ պարզապես փորձում են ելույթներով տոն տալ հասարակությանը, իսկ իրական կյանքում շարունակել իրենց իշխանության տոնը:

Այդ համատեքստում, երբ փորձում ենք դիտարկել այս ներքաղաքական առկա վիճակը, ապա տեսնում ենք, որ իրավիճակը բացարձակապես համարժեք չէ երկրի առաջ ծառացած մարտահրավերին: Ի վերջո, պետք է գիտակցել մի պարզ բան, որ խնդիրը խնդիրը քաղաքական ուժերն ու շահերը չեն, խնդիրն արդեն քաղաքացիների, Հայաստանում ապրող մարդկանց կյանքն է, ընդ որում` բառի բուն իմաստով: Մնացյալ ամեն ինչ ածանցվում է դրանից, մնացյալ ամեն ինչ դրան ծառայելու համար է, և բոլորը, ու առավել ևս իշխանությունը, պետք է ցանկացած քայլ անեն հենց այդ գիտակցումով, իրենց ցանկացած գործողություն` նստել, քայլել, կանգնել, սպասել, պետք է դիտարկեն հենց այդ կտրվածքով` ինչքան մարդու կյանքի է այդ քայլը ծառայում և ինչպես է ծառայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում