Սաուդյան Արաբիայում 30 տարի շարունակված արգելքից հետո սկսել են կինոթատրոններին լիցենզիաներ տրամադրել։
Մշակույթի և տեղեկատվության հարցերով նախարարը սկսել է գործընթացը մարտի սկզբից։
Ցուցադրությունների վերսկսման մասին որոշումն ընդունվել է թագավարությունում անցկացվող բարեփոխումների շրջանակում։
Իշխանությունների կանխատեսումներով՝ 2030 թվականին Սաուդյան Արաբիայում կգործեն կինոթատրոնների ավելի քան 300 ցանցեր։ Բոլոր ֆիլմերը գրաքննություն կանցնեն։
Մինչ այս պահը ֆիլմ դիտելու համար թագավորության քաղաքացիները ուղևորվել են հարևան Բահրեյն։











































