Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ պատկերված է կրկեսի արտիստի՝ հնարքի ժամանակ ընկնելու պահը։ Դեպքը տեղի է ունեցել Բրազիլիայում։ Տեսագրությունն արել է հանդիսականներից մեկը։
Հոլովակում երևում է, թե ինչպես է տղամարդը տարբեր ակրոբատիկ վարժություններ անում կրկեսի գմբեթի տակ։ Դրանից հետո նա սկսում է ճոճվել ձողի վրա նստած և աստիճանաբար արագություն հավաքել։ Ինչ-որ պահի արտիստը չափազանց շատ է հետ գնում և ընկնում է ճոճաձողի վրայից։
Մարզիկի վիճակի մասին տվյալներ չկան։











































