Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունում է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցման Հայաստանի որոշումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գասպար Կարապետյանը նշեց, որ նման որոշման պատճառը պարզ է ու հստակ:

«Թուրքիայի իշխանություններն ունեին մոտ 10 տարի ստորագրելու հայ-թուրքական արձանագրությունները։ Բայց նրանք հրաժարվեցին ստորագրել զուտ քաղաքական կամքի պակասի պատճառով` նախընտրելով շարունակել Հայաստանի քաղաքական եւ տնտեսական շրջապատումը։ Դրանից բացի, ինչպես համաձայնագիր ստորագրել Թուրքիայի հետ, երբ ղարաբաղյան հիմնախնդիրը դիտարկում է որպես նախապայման կամ երբ այդ երկրի իշխանություններն անմիջական թիկունք են կանգնում Ադրբեջանի 2016թ․ ապրիլյան հարձակողական ոճին»,-ասաց Գասպար Կարապետյանը:

Արդյո՞ք Հայաստանը կարողացավ այս ընթացքում միջազգային հանրությանը տեղ հասցնել այն, որ Թուրքիայի առաջնորդների մոտ քաղաքական կամքը բացակայում է: Հարցին ի պատասխան Գասպար Կարապետյանը նշեց, որ թուրքական պետությունն այս ընթացքում առիթ ուներ ապացուցելու, թե իբր ինքը հետաքրքրված է իր հարեւան երկրների հետ լավ կապեր հաստատելու գործում։

«Այսօր իրականությունն այլ է: Թուրքիան Եվրամիության հետ կապերը վատթարացրել է, տեղյակ ենք, թե ինչ է տեղի ունենում Հյուսիսային Սիրիայում, մասնավորապես, Աֆրինում: Բոլորս էլ գիտենք, թե թուրք-ռուսական հարաբերություններն ամեն վայրկյան կարող են փոփոխությունների ենթարկվել, եւ այսօր դրսևորվում է Հայաստանի հետ խորհրդակցության մերժումը: Կարծում եմ, որ միջազգային հանրությունն արդեն քաջատեղյակ է Թուրքիայի մոտ քաղաքական կամքի բացակայության մասին»,-նշեց Գասպար Կարապետյանը:

Նա նշեց, որ ցանկացած պարագայում Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի իր ազգային շահերով: «Անձնապես ես վստահ չեմ, որ նոր արձանագրությունների թղթածրար պիտի պատրաստվի, սակայն ապագայում, եթե այդպիսի իրադարձություն տեղի ունենա, ապա Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի իր ազգային շահերով: Մենք Թուրքիայի հետ ունենք ցեղասպանության ճանաչման եւ հատուցման խնդիր, ունենք նաեւ 2015թ. համահայկական հռչակագիր, որով հայ ազգը միաձայն արտահայտվեց Հայաստանի պետության՝ որպես ցեղասպանության իրավական եւ լեգիտիմ պահանջատեր կողմ»,-հավելեց Գասպար Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում