Մարտի 1-ը յուրօրինակ ջրբաժան է և ունի նաև արտաքին հետագիծ: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության անդամ Վարդան Խաչատրյանը՝ նշելով, որ դրսից եղավ արյան ցինիկ շահագործում:
«2008 թվականի իրադարձությունների կիզակետում լինելով՝ իմ անձնական հիշողությունները բավական տարաշխարհիկ են: Իմանալով՝ սկսվել է բախում, Սևանից հետ եկա ու տեսա Մյասնիկյանի հրապարակը շրջափակված»,- պատմեց Խաչատրյանը:
Վարդան Խաչատրյանի կարծիքով՝ Համահայկական օրակարգով է հնարավոր ստանալ այն Հայաստանը, որի մասին բոլորը երազում են:











































