Monday, 22 06 2026
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը

Երկիր առանց նոր միտումների

Թե ինչ է արտագաղթը Հայաստանի համար, թերևս պարզ է բոլորին: Արտագաղթն ուղղակի քամում է Հայաստանը, ջլատում Հայաստանի ամենակարևոր պոտենցիալը՝ մարդկային ստեղծագործական ներուժը: Հայաստանը դատարկվում է մտքից, դատարկվում է հեռանկարից:

Արտագաղթի լրջագույն խնդրի հանդեպ իշխանության տարբեր հատվածների տարաբնույթ արձագանքի բովանդակությունը հերթական անգամ վկայում է ընդամենն իշխանական համակարգի քաղաքական անմեղսունակության մասին: Միայն քաղաքական անմեղսունակությամբ է հնարավոր հանգիստ բացատրել հասարակությանը, թե արտագաղթի միտումների մեջ նորություն չկա և ամեն ինչ համարժեք է նախկին տարիներին: Այդ մոտեցումը պարզապես տրամաբանական նոնսենս է, անտրամաբանական արխայիզմ: Հայաստանն ընդամենն մոտ երեք միլիոն բնակչություն ունի: Եթե այդ բնակչությունից ամեն տարի արտագաղթում է ենթադրենք նույնիսկ ոչ թե տարեկան 30, 40 կամ 50 հազար մարդ, այլ ընդամենը՝ 10 հազար, բայց այդ թիվը, այդ միտումը պաահպանվում է ասենք երեք, չորս տարի շարունակ, ապա տարեցտարի այդ 10 հազարի «էֆեկտը» պետության համար դառնում է բազմակի ծանր: Իսկ Հայաստանից արդեն մի քանի տարի շարունակ տարեկան արտագաղթում է մոտ 30 հազար մարդ: Առաջին տարում այդ թիվը 30 հազար է, սակայն երկրորդ տարում այն ունենում է մոտ 60 հազարի էֆեկտ, իսկ երրորդ տարում պահպանվելու դեպքում դրա էֆեկտը կազմում է արդեն մոտ 90-100 հազար: Եթե հաջորդ տարի ևս արտագաղթի այդ ծավալները պահպանվեն, ապա 30 հազարի էֆեկտը էլ ավելի մեծ է լինելու: Էֆեկտն՝ իհարկե բացասական իմաստով, քանի որ այդ իրողությունը պետության համար տարեցտարի վերածվում է լուրջ ողբերգության:

Բայց, ինչպես իշխանության արձագանքն է վկայում, իշխող համակարգի համար դա ընդամենը համեմատական վերլուծությունների նյութ է, որի ընթացքում հայտարարվում է, թե իզուր աղմուկ բարձրացնել պետք չէ, քանի որ Հայաստանում արտագաղթի ծավալները չեն ավելանում: Ֆիզիկական, վիճակագրական ծավալները գուցե չեն ավելանում, բայց պետք է նկատի ունենալ, որ եթե ասենք այս տարի երկրից հեռանում է 3 միլիոնից 30 հազարը, ապա հաջորդ տարի արդեն հեռանում է 2 միլիոն 970 հազարից 30 հազարը, հետո մյուս տարի 2 միլիոն 940 հազարից 30 հազարը, և այդպես շարունակ: Ու այդ պայմաններում հանգիստ խոսել, որ նոր միտումներ չկան, առնվազն նշանակում է վկայել, որ որևէ նոր միտում չկա նաև Հայաստանի իշխող համակարգի մտածողության, պետական և հասարակական ռազմավարական կարևորություն ունեցող խնդիրների ընկալունակության առումներով:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում