Նյու-Յորքում 3 մուսուլման կանանց 60 000-ական դոլար փոխհատուցում կվճարեն, որովհետև ոստիկանությունը նրանց հարկադրել է հանել հիջաբը: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը:
Հաղորդվում է, որ կանանց կփոխհատուցեն նրանց կրոնական իրավունքները 2012, 2015 և 2016 թթ. իրավապահների կողմից խախտելու համար Բրուքլինի Դաշնային դատարանի որոշմամբ: Նշվում է, որ ոստիկանները կանանց ստիպել են հիջաբները հանել ոստիկանական տեղամասերում լուսանկարվելիս՝ չնայած նրանց հրաժարվելուն:
Տուժածներից մեկը ոստիկանական բաժանմունք է տարվել 2012 թ. փողոցում համադասարանցիների հետ «հարաբերություններ պարզելուց» հետո: Ոստիկանությունում նրան խնդրել են հանել հիջաբը լուսանկարվելու համար, ինչից աղջիկը հրաժարվել է, բայց նրան ստիպել են դա անել: Գրեթե նույնը տեղի է ունեցել երկու մյուս տուժածների դեպքում 2015 և 2016 թթ.:









































