Մոսկվայում տեղի ունեցած «Տարվա կին Glamour -2013» մրցանակաբաշխության ժամանակ երգչուհի Գլյուկոզան, նույն ինքը՝ Նատալյա Իոնովան, հանրությանն է ներկայացել խորը բացվածքով հագուստով: Այս մասին հաղորդում է Shoubiz.com կայքը:
Նատալյա Իոնովա-Չիստյակովան մրցանակաբաշխությանը եկել էր էլեգանտ, բաց գույնի կոստյումով, ինչը որևէ կշտամբանքի տեղիք չէր տա, եթե նա պիջակը չհագներ մերկ մարմնին: Եթե դրա տակից երգչուհին վերնազգեստ կրեր, նորաձևության քննադատները նրան կդասեին երեկոյի ամենալավ հագնված աստղերի շարքին:
Պարանոցին նա կրում էր մանյակ, որը հյուրերը համեմատել են «սադո-մազո» ոճի վզակապի հետ:
Գլյուկոզան խոստովանել է, որ նման փորձերում իրեն ոգեշնչում է ամուսինը՝ Ալեքսանդր Չիստյակովը:











































