Thursday, 18 06 2026
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
07:50
Նավթի գները նվազել են – 17/06/26
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը

Սերժ Սարգսյանը, Չերչիլը, դե Գոլը…

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանը հայտարարել, որ Սահմանադրության փոփոխությունից հետո չի լինելու ո՛չ վարչապետ, ո՛չ նախագահ, բայց հետո փոխի իր դիրքորոշումը, Հանրապետականի խոսնակ Էդվարդ Շարմազանովը, իբրև պատմաբան, հիշեցրել է Չերչիլին և Շառլ դե Գոլին: «Չերչիլից մինչև Շառլ դե Գոլ արել են մի հայտարարություն և տարիներ անց իրականացրել են քայլեր, որոնք հակասել են այդ հայտարարությանը, բայց բխել են իրենց ազգի ու պետության շահերից»,- ասել է նա։

ՀՀԿ գործիչները Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարը մոտիվացնելու համար բերում են օրինակներ, որոնք, մեղմ ասած, անդուր վիճակի մեջ են դնում ոչ միայն իրենց, այլ նաև` Սերժ Սարգսյանին:

Առհասարակ` Հայաստանի պարագայում տեղին չէ վկայակոչել միջազգային, հատկապես` արևմտյան դեմոկրատիաների փորձը, որովհետև դեմոկրատիան արժեքների, վարքագծի, ընթացակարգերի ամբողջական համակարգ է և չի կարելի, ենթադրենք, ընտրություններն անցկացնել եվրասիական չափանիշներով, հետո բերել Անգելա Մերկելի երկարամյա կառավարման նախադեպը: Կամ ինչքանո՞վ է կոռեկտ Սերժ Սարգսյանին համեմատել համաշխարհային քաղաքականության առանցքային դեմքերի հետ, որոնց անվան հետ կապված են դարակազմիկ, շրջադարձային իրադարձություններ:

Համաշխարհային առաջավոր փորձը, մոդելները սովորաբար վերցվում են առանց աղմուկի, որովհետև նույն դեմոկրատիան պետք է լինի պետության և հասարակության ձգտումը և ոչ թե այս կամ այն երկրին հաճոյանալու միջոց:

Համոզված ենք` ո՛չ Չերչիլը և ո՛չ էլ դե Գոլը Սերժ Սարգսյանին չեն կարող «փրկել» 2014-ի նրա հայտարարության հարցում: Համենայնդեպս, շատ ավելի տեղին կլինի, եթե Սերժ Սարգսյանը ինքը «խմբագրի» քառամյա վաղեմության իր հայտարարությունը, եթե իհարկե կայացրել է վարչապետ դառնալու վերջնական որոշումը: Մյուս կողմից` Սարգսյանի այս օրերին թմբկահարվող հայտարարությունը նույնիսկ կորցրել է իր քաղաքական ակտուալությունը, որովհետև, անկախ ընտրությունների որակից, «խմբագրվել» է հասարակության կողմից` անցած տարվա ապրիլի 2-ին:

Երբ իշխանության ներկայացուցիչներն անընդհատ միջազգային նախադեպերն են հիշեցնում, տպավորություն է, որ նրանք չունեն արգումենտներ, մոտիվներ, մանավանդ` ՀՀԿ ներկայացուցիչները, որպես կանոն, դրսի օրինակները հիշում են` ավտորիտար ինչ-որ նախաձեռնություն, բացասական երևույթ արդարացնելու համար: Օրինակ` եթե Չերչիլը կամ դե Գոլը երբևէ ստել են, դա հաստատ եղել է նրանց կենսագրության ամենևին էլ ոչ փառահեղ էջը, որը հաստատ չի կարող ալիբի դառնալ Սերժ Սարգսյանի համար:

Մյուս կողմից` Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պահպանողականներն երբեք չեն ասել, թե Չերչիլը կամ դե Գոլը իրենց կուսակցությունների անփոխարինելի առաջնորդներն են, եթե նույնիսկ ճանաչել կամ ընդունել են նրանց միջազգային հեղինակությունը: Մեծ Բրիտանիայում կամ Ֆրանսիայում գիտակցում են, որ պետության կամ կուսակցության առաջնորդի կարգավիճակը, փոխարինելի կամ անփոխարինելի լինելը որոշում է հասարակությունը: Լավ կլիներ` որպես պատմաբան, Շարմազանովն իր միջազգային էքսկուրսը սկսեր հենց այս կետից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում