Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և նրա զուգընկեր Քասփեր Սմարթը ռոմանտիկ արձակուրդ են անցկացրել Իտալիայում:
44-ամյա փոփ աստղին և նրա 26-ամյա սիրեցյալին լուսանկարել են Հռոմում: Աստղային զույգը որոշել է նրբանկատորեն հերքել իրենց բաժանվելու մասին լուրերը՝ հանրության մեջ ներկայանալով միմյանց ձեռք բռնած:
Քասփերը և Ջենիֆերը սիրահարված և երջանիկ տեսք ունեին: Նրանք շրջել են Հռոմի խանութներով, իսկ մի քանի ժամ անց երկուսով գնացել են էլիտար իտալական ռեստորան, որտեղ ռոմանտիկ հանդիպում են կազմակերպել մոմերի լույսի ներքո:
Այս մասին գրում է Viva.ua կայքը:











































