Obstetrics and Gynecology ամսագրում հրապարակված հոդվածը նվիրված է հղիության ընթացքում սպիրտային խմիչքների օգտագործմանը: Ինչպես պարզել են գիտնականները՝ հղիության ընթացքում քիչ քանակությամբ գինի խմելը օգտակար է՝ գրում է The Times of India-ն:
Նման եզրակացության են հանգել գիտնականները՝ ուսումնասիրելով Դանիայի 63.000 հղի կանանց: Նրանց կարծիքով՝ սպիրտային խմիչքների չափավոր օգտագործումը հաճախ կապված է սպորտով զբաղվելու և մարմնի զանգվածի նորմալ ինդեքսի հետ:
Կոպենհագենի համալսարանից Ջաննի Նիքլասենը կարծում է, որ քիչ քանակությամբ գինի խմող հղի կանայք չեն վնասում ոչ իրենց, ոչ էլ փոքրիկի առողջությունը:
Իսկ ահա ծխող մայրը մեծ վնաս է հասցնում իր՝ դեռևս չծնված երեխայի դիմադրողականությանը:










































