ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցն ուղղված էր Թեղուտի հանքին և ուղղված էր վարչապետին:
«Թեղուտի հանքի բացման համար «ՎՏԲ» բանկը մասնավոր կազմակերպությանը տրամադրել էր 250 մլն դոլարի վարկ: Հիմա պարզվում է՝ հանքը փակվել է, և ֆինանսական լուրջ պարտավորություններ կան, որ կարող են չկատարվել»:
Պատգամավորին հետաքրքրում է, թե ՀՀ-ն որևէ երաշխիք ունի՞ այդ պարտավորությունների նկատմամբ. «Հաշվի առնելով այդ բանկում ռուսական կապիտալը՝ ինչպե՞ս կանդրադառնա այդ խնդիրը մեր տնտեսական-քաղաքական հարաբերությունների վրա»:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը պատասխանեց. «Թեղուտի ներդրումային ծրագիրը ընթացքի մեջ է և ամբողջովին իրականացվում է»: Նախարարը հավելեց, որ պետության կողմից չի եղել ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր երաշխավորություն:
Մանրամասները՝ տեսանյութում:







































