Monday, 29 06 2026
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը

Զատիկյանների գործը հետաձգում են մինչև իշխանափոխություն

Սեդրակ և Անդրանիկ Զատիկյանների սպանության պատվիրատուներից Նարեկ Խաչատրյանի գործը արհեստականորեն ձգձգում են մինչև իշխանափոխություն կամ քաղաքական խառը ժամանակներ՝ մեղմ պատիժ կամ արդարացում «հաջողացնելու» ակնկալիքով:

Առաջին ատյանի դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված Ն. Խաչատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը փորձում է ամեն կերպ իր պաշտպանյալի պատժի կրման հետ անհամատեղելի «ծանր հիվանդության»  իմիտացիա ստեղծել՝ դատահոգեբանական կրկնակի փորձաքննություն նշանակելու և համապատասխան «հիմք» ներկայացնելու համար:

Փետրվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանում  պաշտպանական կողմը դատական նիստը հետաձգելու ևս մեկ արհեստական առիթ ստեղծեց, ավելի ճիշտ՝ կրկնեց առաջին ատյանի փորձը:

Նա միջնորդեց կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակել՝ Նարեկ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ այս պահի իրական պատկերն ունենալու համար, սակայն դրա վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելու  ժամանակ խնդրեց դատարանից՝ որոշ տվյալներ ճշտելու և միջնորդության մեջ ներառելու համար:

Պաշտպանը տեղեկացրեց, որ երկու ամսվա ընթացքում երկու անգամ՝ 2017թ. դեկտեմբերին և 2018թ. հունվարի 25-ին հարցումներ է ուղարկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ պարզելու, թե վերջին անգամ երբ է բուժզննում անցել Նարեկ Խաչատրյանը և ինչ բուժում է ստացել: Պաշտպանը նշեց, որ հարցման պատասխանը դեռ չի ստացել, ուստի խնդրեց մեկ շաբաթով հետաձգել դատական նիստը՝ մինչև այն ստանա և դրանում առկա տվյալները ներառի ներկայացվելիք  միջնորդության մեջ, քանի որ դրանք են լինելու հիմքը:

Դատավոր Ռուբեն Մխիթարյանը հարցրեց, թե  ի՞նչն է ներքին համոզմունք առաջացրել Նարեկ Խաչատրյանի նկատմամբ կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու համար: Վ. Էլբակյանն ասաց, որ պաշտպանյալն «անտիշիզոիդ խանգարում» ունի, «ծանր  բուժումներ» է ստանում նաև մեկ այլ հիվանդության հետ կապված, և ընթացքում  ինչ-որ նոր խնդիրներ են առաջացել, որոնք ազդել են նյարդահոգեբանական վիճակի վրա:

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը նաև առաջին ատյանի դատարանում էր փորձում նման անորոշ հիվանդությունների վերաբերյալ կասկածահարույց ձևակերպումներ պարունակող և «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացված գրություններով հասնել կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելուն, սակայն չստացվեց: Դատավարության մասնակիցները առարկեցին, դատարանն էլ մերժեց միջնորդությունը:

Այդուհանդերձ, վերաքննիչ դատարանում մեղադրողն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը չառարկեցին ժամանակ տրամադրելուն:

Դատարանը հետաձգեց դատական նիստը: Այն կշարունակվի մարտի 16-ին, բայց ոչ երկար. Դատավորը տեղեկացրեց, որ ծանրաբեռնվածության պատճառով այդ օրն ընդամենը 1 ժամ ժամանակ կունենան:

Ենթադրվում է, որ դրան հաջորդող նիստն էլ դատարանը կնշանակի քաղաքական թոհուբոհի օրերին՝ նախընտրական կամ հենց ապրիլյան ընտրությունների օրերին, երբ ոչ մի պաշտոնյա պատվիրված սպանության հարցերով զբաղվելու ժամանակ ու հետաքրքրություն չի ունենա:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի խառը օրերին՝  այդպես էլ դատարան չհասավ ցուցմունք տալու համար դատարան հրավիրված կարևոր «գաղտնի» վկան՝ Արամ Արամյանը. Նա «նետվել էր» կամրջից կամ նետել էին դատարան գալուց առաջ: Նա սպանության պատվերը կատարած անձից տեղեկացել էր, որ սպանության պատվիրատուները նրան չեն տալիս խոստացված գումարի մի մասը /100,000 դոլարի 70,000 դոլարը/, որովհետև չի սպանել նաև Սեդրակի կրտսեր եղբորը՝ Անդրանիկին:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում