ԱԺ-ում քննարկվում է Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը, դիմելով նույն խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին, ասաց. «Ասեք՝ բյուջեում փող չկա, և տալիս ենք ձեր կենսաթոշակի 10 տոկոսը, 0 տոկոսը, բայց մի զրկեք մարդուն կենսաթոշակի իրավունքից»:
Ի պատասխան՝ Հակոբ Հակոբյանն ասաց. «Մենք կենսաթոշակի իրավունքից չենք զրկում, ասում ենք՝ 0 տոկոս: Իրավունքը մնում է առկախ՝ մինչև մարդը դուրս գա պետական համակարգում աշխատելուց»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































