ԱԺ-ում քննարկվում է Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ կենսաթոշակը ձեռք բերած իրավունք է, և մարդը պետք է ստանա. «Սա անվիճելի է: Հիմա մենք մի պայման ենք դրել՝ ասում ենք՝ պետական համակարգում չպետք է աշխատես: Ինչո՞ւ է այդ պայմանը պետք. որովհետև պետական համակարգը կդառնա ծերանոց, և շատ մարդիկ այդտեղից դուրս չեն գա»:
Նրա խոսքով՝ սա լուծում է նաև սերնդափոխության խնդիր:
Մանրամասները՝ տեսանյութում:









































