Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Բելգիացի գործարարներին հետաքրքրում է հայաստանյան ներդրումային դաշտը (տեսանյութ)

Քիչ առաջ Երևանում մեկնարկեց Հայաստան-Բելգիա գործարար համաժողովը և երկուստեք/B2B հանդիպումը: Այն կազմակերպել են Զարգացման հայկական գործակալությունը Բելգիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ:

Համաժողովը ենթադրում է Հայաստան-Բելգիա երկուստեք հանդիպումներ բելգիական և հայկական համապատասխան ոլորտների միջև: Բացման խոսքով հանդես եկան Բելգիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը և ԶՀԳ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Նրանք տեղեկացրեցին, որ գործարար համաժողովն իրենից հիանալի հնարավորություն է ներկայացնում փոխշահավետ առևտրատնտեսական հարաբերությունների և երկուստեք համագործակցության ձևավորման համար:

Վալերի Սաֆարյանն ասաց, որ թեև Հայաստանը սեպտեմբերի 3-ին հայտարարել է ՄՄ-ին միանալու ցանկության մասին, Վիլնյուսին ընդառաջ Հայաստանը, միևնույն է, ունի տնտեսական մեծ պոտենցիալ:

Ռոբերտ Հարությունյանը բելգիական մասնակից ձեռնարկությունների ներկայացուցիչներին մանրամասնորեն ներկայացրեց, թե ինչով է ձեռնտու Հայաստանում ներդրումներ կատարելը: Նա հիմնական շեշտադրումն արեց լիբերալ տնտեսության և բաց տնտեսական քաղաքականության վրա: Նրա հավաստիացմամբ՝ ՀՀ-ում հստակ ապահովվում է ներդրումային անվտանգ դաշտը, քանի որ ներդրումների շահերի պաշտպանությունը ՀՀ առաջնահերթությունն է: Ռոբերտ Հարությունյանը նաև նշեց, որ Հայաստանի հետ համագործակցությունն ապահովում է ԱՊՀ երկրներ մուտք գործելու համար որոշակի դյուրացված ռեժիմների հասանելիություն:

«Մենք չունենք նաև սահմանափակումներ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս ոլորտում նրանց մեծապես կարող է օգնել հայկական մեծ սփյուռքը: Նրա գնահատմամբ՝ դա մեծ առավելություն է նոր կապեր հաստատելու և այլ առումներով:

Տեղեկացնենք, որ բելգիական մասնակից ձեռնարկությունները կներկայացնեն հետևյալ ոլորտներն ու ճյուղերը՝ շինարարություն, ֆինանսական համակարգ, դեղամիջոցներ, գորգերի և տան պարագաների արտադրություն, ատամնաբուժական ծառայություններ, կինեմատոգրաֆիա, միջոցառումների կազմակերպում, սպորտի ոլորտ: Տեղի կունենան 47 երկուստեք հանդիպումներ 37 հայկական ընկերությունների մասնակցությամբ համապատասխան ոլորտներում:

2012թ. Հայաստանի և Բելգիայի առևտրաշրջանառությունը կազմել է 200.9 մլն ԱՄՆ դոլար, որն աճել է նախորդ տարվա համեմատ 48.8%-ով: 2012թ. ՀՀ-ից Բելգիա է արտահանվել 127.1 մլն ԱՄՆ դոլար և Բելգիայից ՀՀ է ներմուծվել 73.8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ապրանք: 2012թ. ՀՀ-ից Բելգիա է արտահանվել հիմնականում պղինձ և այլ իրեր, այդ թվում՝ բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, հանքաքար, խարամ և մոխիր, ձուկ և խեցգետնավորներ: Բելգիայից ՀՀ է ներկրվել հիմնականում բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական մասեր, կենդանական և բուսական ծագման յուղեր ու ճարպեր, սննդային ճարպեր, մեղրամոմ, դեղագործական մթերք: ՀՀ-ում Բելգիական կապիտալով գործում է մոտ 30 ընկերություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում