Ղազախստանում պատրաստվում են լրացումներ մտցնել կրոնի մասին օրենքում, որոնք թույլ են տալիս դրամական տուգանքի ենթարկել մզկիթներից դուրս կրոնական կոչերի համար, ինչպես նաև տուգանել ապակառուցողական կրոնական հոսանքների ատրիբուտներ օգտագործելու համար՝ մորուքներ, կարճ տաբատներ, փարաջաներ, հիջաբ և այլն։

Ենթադրվում է, որ մորուք պահելու համար տուգանքը կազմելու է 8 դոլար, հիջաբի համար՝ 40 դոլար, նիկաբի համար՝ 370 դոլար։ Իսկ կրոնական քարոզի համար, որը կվիրավորի այլ հավատքի ներկայացուցիչներին, առաջին տուգանքը կկազմի 370 դոլար, իսկ խախտումը կրկնելու դեպքում՝ այն կհասնի 740 դոլարի։







































