Հյուսիսային Կարոլինայի «Կու-Կլուքս-Կլանի» անդամները խոստովանել են, որ սխալվել են՝ քարոզչություն իրականացնելով Ֆլորիդայի քաղաքներից մեկում, որը բնակեցված է հիմնականում սևամորթներով:
WFTV-ի տվյալներով՝ Նյու Սմիրն Բիչի բնակիչները շոկի մեջ են եղել, երբ քաղաքի փողոցներում տեսել են հարյուրավոր թռուցիկներ՝ «Մեր ռասան մեր ազգն է» գրությամբ, վրան նկարված ավանդական սպիտակ գլխարկներ կրող մարդ:
Հիշեցնենք, որ «Կու-Կլուքս-Կլան» գաղտնի միությունը կազմակերպվել է Քաղաքացիական պատերազմի մասնակից նախկին հարավցի զինվորների կողմից: Դրա հիմնական գաղափարներից մեկը սպիտակ ռասայի գերազանցությունն է:







































