Հունվարին Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի3 տարեկան դուստրը՝ արքայադուստր Շառլոտան քայլերն է ուղղել դեպի The Willcocks Nursery School մանկապարտեզ։ Այդ առիթով Քենսինգթոնյան պալատը ներկայացրել է փոքրիկ արքայադստեր պաշտոնական լուսանկարները։ Լուսանկարներում երեխան պատկերված է Amaia Kids-ի վերարկուով։

SunDayNews-ի հաղորդմամբ՝ նրան դժվար է տատից՝ լեդի Դիանայից տարբերելը։ Նմանությունը հատկապես ակնհայտ է լուսանկարում, որտեղ փոքրիկ Դիանա Սպենսերը պատկերված է վերարկուով։












































