ԱԺ-ն քննարկում է Ընդերքի մասին օրենքում փոփոխություններ անելու հարցը: Էներգետիկ ենթակառույցների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը նշեց, որ փոփոխությունները միտված են արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն անդամակցությանը:
«Սահմանվել են ընդերքօգտագործողի կողմից հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակները»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ լրացումներ են նախատեսվել նաև Հարկային օրենսգրքում. «Հաշվետվությունները չներկայացնելու դեպքում նշանակվում են տուգանքներ»:
ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի խոսքով՝ ՀՀ-ում կստեղծվի ընդերքօգտագործման թափանցիկ գործարար նոր մշակույթ:
Մանրամասները՝ տեսանյութում:










































